top of page
Search
🌍 Դիվերսիթի Վիզայի Լոտո 2027 (DV-2027) – Կարևոր Թարմացում 🇺🇸

🌍 Դիվերսիթի Վիզայի Լոտո 2027 (DV-2027) – Կարևոր Թարմացում 🇺🇸

axiomalegalservice
Sep 18, 2025
1 min read

Դիվերսիթի Վիզայի Լոտոյի գրանցումները նախատեսվում են բացվել 2025թ․ հոկտեմբերին և ավարտվել նոյեմբերին։

Առաջին անգամ ծրագրի պատմության մեջ գրանցումը հնարավոր է այլևս անվճար չլինի։


ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է $1 գրանցման վճար․


  • Կանոնը ուժի մեջ է մտել 2025թ․ սեպտեմբերի 16-ից,

  • Վճարի կիրառումը նախատեսվում է սկսել 2025թ․ հոկտեմբերի 16-ից։



📌 Խնդիրն այն է, որ գրանցումների մեկնարկը սովորաբար լինում է հոկտեմբերի առաջին շաբաթին։

Սա նշանակում է, որ նոր կանոնը կարող է ուժի մեջ մտնել հենց գրանցումների ընթացքի ընթացքում։


Պետդեպարտամենտը դեռևս պաշտոնապես չի հստակեցրել՝ արդյո՞ք DV-2027-ի համար վճարը պարտադիր կլինի։

Մինչև հստակեցումը, դիմորդները պետք է պատրաստ լինեն, որ գրանցման համար կպահանջվի $1 վճար։


✅ Մենք շարունակելու ենք հետևել թարմացումներին և ձեզ տեղեկացնել առաջին իսկ հնարավորության դեպքում։

 
 
 

Comments


bottom of page